ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալհայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին:
Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն:
Աստված պահապան մեզ բոլորիս»: