Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ընտրատեղամասերից ստացված հաշվարկի արդյունքներով՝ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 81,06 % (294109 ընտրող)։

Նրան հաջորդում է ԲՀԿ-ն է, որը ստացել է  25219 քվե կամ ձայների 6.95%-ը: Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը, որի օգտին քվեարկել է 4.99%-ը, կամ 18112 քաղաքացի:

 

Այսպիսով, «Իմ քայլը»-ը Երևանի ավագանիում կստանա 56 մանդատ, ԲՀԿ-ն՝ 5 մանդատ, «Լույս» դաշինքը՝ 4 մանդատ:

Նշենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է  370  323  քաղաքացի կամ ընտրողների 43.65 տոկոսը: