Հստակ պահանջվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները շուտափույթ կերպով կազմակերպվեն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը:
««Լույս» դաշինքը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- հայտարարեց Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքը հավաքած ձայներով գտնվում է երրորդ հորիզոնականում: Դաշինքի օգտին քվեարկել է 4.99%-ը, կամ 18112 քաղաքացի: