Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին սեպտեմբերի 24-ից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Այս մասին տեղեկացրեցին«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, որ գազի մատակարարումը դադարեցվում է Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: