Մամուլում երեկ լուրեր տարածվեցին, որ ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ- լեյտենանտ Լյովա Երանոսյանը ՀՀ  Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել: 

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Երանոսյանը կանչվել է իր  մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացնելու համար: Իսկ թե որ գործով է հարցաքննվել Երանոսյանը, ՀՔԾ-ից հայտնեցին, որ այս պահին չեն կարող որևէ տեղեկություն տրամադրել:

 

Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Լյովա Երանոսյանը ՀՔԾ է կանչվել Մարտի 1-ի գործով, Մարինա Օհանջանյանը պատաստանեց. «Ո՛չ, այդ գործով չի հարցաքննվել, լրացուցիչ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»: