ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է որպես կասկածյալ և բաց է թողնվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Երանոսյանը կասկածվում է 2018թ. ապրիլի 16-ին և 22-ին հատուկ միջոցներ կիրառելու մեջ՝ Բաղրամյան պողոտայոււմ՝ Սահմանադրական դատարանի դիմաց և Արցախի պողոտայի սկզբնամասում : «Մասնակցություն է ունեցել այդ պրոցեսին, դրա համար է կասկածվում»,-ասաց փաստաբանը:
Այն հարցին, թե Լյովա Երանոսյանը համաձա՞յն է տվյալ կասկածների հետ, թե՝ ոչ՝ փաստաբանը շեշտեց. «Պարոն Երանոսյանը չի համաձայնվում այդ կասկածների հետ և պնդում է , որ թե՛ իր, և թե՛ ոստիկանության ողջ գործողությունները օրինաչափ են եղել և մեղադրանքի կամ կասկածանքի ոչ մի հիմք չի տեսնում»:
Փաստաբանը նաև հավելեց, որ առաջիկայում մեղադրանք առաջադրվելու պարագայում կբողոքարկեն որոշումները: