Սերժ Սարգսյանը Լյովա Երանոսյանին պարգևատրել է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ
Իրավակարգի և օրինականության պահպանման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանա-տար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Խաչիկի ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով»։