Երևանում երեկ Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ Էմիլ Գալստյանը, ոգելից խմիչք օգտագործած վիճակում խանգարել է օպերատորների աշխատանքին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկանները Գալստյանին ՃՈ ավտոմեքենայով ուղարկել են ոստիկանություն՝ սթափության զննության:
Ոգելից խմիչք օգտագործած վիճակում հասարակության նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար վերջինիս նկատմամբ կազմվել է վարչական ակտ։ Նա տուգանվել է 20.000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երևույթը կրկնվող բնույթ է կրել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։