«Հրապարակ» թերթը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այս օրերին նույնպես ԱՄՆ-ում է՝ մեկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նույն ինքնաթիռով։ Նրանք մեկնելիս անգամ սելֆի էին արել եւ տեղադրել համացանցում։

 

Իսկ երեկ մի շարք միջոցառումների են մասնակցել միասին, եւ այս փաստը ոմանք գնահատել են որպես վարչապետի կողմից «քաղաքական աջակցություն» կաթողիկոսին, որի հրաժարականի պահանջով վերջին շրջանում տարբեր խմբեր ակցիաներ են կազմակերպում եւ գահընկեց անելու ծրագրեր մշակում։