«ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրի, ապրանքաշրջանառության հաշվարկները բացառապես ազգային արժույթով իրականացնելու հիմքերը կլինեն մոտավորապես 2025 թվականին»,-այս մասին tass.ru-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՏՄ Խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Ես մտածում եմ, որ մեզ մոտ պետք է տեղի ունենա ֆինանսական շուկաների ներդաշնակություն, որը թույլ կտա մինչև 2025 թվականին ընդառաջ ստեղծել օրենսդրական բազա, որն իր հերթին կկազմակերպի բիզնեսի համար բարենպաստ պայմաններ, օրինակ՝ անցնել ազգային արժույթի»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Սարգսյանը նաև ավելացրել է, որ պետք է շփումները ԵԱՏՄ շրջանակներում առավել ակտիվ դառնան: