«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ ավարտուն տեսքի է բերվել Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը։ Այն այսօր կընդունվի վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի խոսքով, երկուշաբթի հայեցակարգը կներկայացվի նախ հանրության դատին, ապա երկշաբաթյա ժամկետում կամբողջացվի եւ կուղարկվի ԱԺ, զուգահեռ՝ Վենետիկի հանձնաժողով։
Նրա վստահեցմամբ, առաջիկա ամսում կունենանք նոր ԸՕ․ «Առաջիկա օրերին նաեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ են Հայաստան գալու, եւ կարծում եմ, որ նախագիծը կազմելիս կօգտվենք նաեւ իրենց խորհրդատվությունից»։