Այսուհետ հարկ վճարողները կծանուցվեն նախապես տրամադրված էլէկտրոնային կայքի կամ azdarar.am կայքի միջոցով։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը։ «2018 թվականի հունիսի 21-ին ԱԺ-ն ընդունել է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենք։ Ըստ այդ օրենքի՝ փոփոխություններ են կատարվել Ծանուցումների մասին օրենքում։
Եթե հարկ վճարողն ունի պարտավորություն, իրավաբանական վարչության կողմից առաջադրվում է հարկադիր տրանզիտ։ Այս հարկ վճարողները նախկինում ծանուցվել են Փոստային կամ առձեռն ճանապարհով։ Նշված աշխատանքներում խնդիրներ են առաջացել, հաճախ դեպքեր են ի հայտ եկել, որ անձը չի ծանուցվել և արդարացի դժգոհություն է առաջացրել։ Այժմ նման ծանուցումները հարկ վճարողները կստանան կամ նախապես տրամադրված էլ. փոստով կամ եթե կա էլ. փոստ, ապա կհրապարակվի azdarar.am կայքում»,-ասաց Ա. Մնացականյանը։ Նա նշեց, որ համակարգը պատրաստ է տեխնիկական հարցեր են կարգավորվում և առաջիկա 10 օրվա ընթացքում արդեն կգործարկվի։