ԵԽԽՎ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես,  նշվում է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները հստակորեն ցույց են տվել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միաժամանակ, մասնակցության ցուցանիշը ցույց է տվել, որ քաղաքական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը դեռևս ցածր է:

«Հետևաբար՝ չափազանց կարևոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները բոլոր քաղաքական մրցակիցների և շահագրգիռ կողմերի կողմից ընկալվեն և ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար»-ասված է հայտարարությունում:

Հայտարարության մեջ հատկապես կարևորվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ինչպես նաև կառույցը կոչ է հղել որոշ քաղաքական շահագրգիռ կողմեր: «Ցանկացած փոփոխություն պետք է լիարժեքորեն հարգի Վենետիկի հանձնաժողովի ցուցումները, ներառյալ՝ ընտրական օրենսդրության կայունության առնչությամբ, և հիմնված լինի բոլոր քաղաքական ուժերի միջև հնարավորինս առավելագույն կոնսենսուսի վրա»,- ասել է Լովոչկինան:
 
Հայտարարությունում նաև նշվում է, որ համազեկուցողները դիտորդական հանձնաժողովի խնդրանքով մոտ ապագայում կայցելեն Հայաստան՝ քննարկելու վերջին զարգացումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ: