ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցերով համազեկուցողները Պեդրո Արգամունտը (Իսպանիա) և Թադեուշ Իվինսկին (Լեհաստան) կայցելեն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այցը կկայանա մարտի 2-3-ը:

 

 

Եվրոպայի խորհրդից հայտնել են, որ այցի նպատակը կառույցի նկատմամբ Ադրբեջանի ստանձնած պարտականությունների ստուգումն է: ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպումներ կունենան նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի խոսնակի, գլխավոր դատախազի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի, արդարադատության նախարարի, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ:

 

Նախատեսվում են նաև հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն նաև ադրբեջանական բանտերում պահվող քաղբանտարկյալների ն ու կհանդիպեն նրանց փաստաբանների հետ: