ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի անդամներ, Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքն ու Ցեզար Ֆլորին Պրեդան այցելելու են Ադրբեջան:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Համազեկուցողների այցն Ադրբեջան նախատեսվում է առաջիկա սեպտեմբեր ամսին:
Համազեկուցողներն Ադրբեջանի վերաբերյալ նոր զեկույց են պատրաստում, որը քննարկման է դրվելու ԵԽԽՎ-ում 2017-ի հոկտեմբերին: