Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Պեդրո Արգամունտն ապրիլի 8-9-ը կժամանի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

 

Այցի նպատակն Ադրբեջանում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ զեկույցի պատրաստումն է:

 

Արգամունտը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի արդարադատության նախարարի, Գերագույն դատարանի գլխավոր դատախազի, ինչպես նաև միլլի մեջլիսի մարդու իրավունքների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցիչների ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: