Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան: Այդ մասին հաղորդել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

 

 

«Բանակցություններ կկայանան Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ եւ բազմակողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջաենի իրադրությունը»,- նշել են գերատեսչությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: