Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի գծով Մոնիտորինգային խմբի համազեկուցողներ Թադեուշ Իվինսկին եւ Պեդրո Ագրամունտը ժամանել են Ադրբեջան' այդ երկում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը տեղում ուսումնասիրելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ն' հղում կատարելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ այցի ընթացքում, որը պետք է տեւի մինչեւ մարտի 4-ը, ԵԽԽՎ համազեկուցողները պետք է հանդիպումներ ունենան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչական պատվիրակության անդամների, գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի, քաղաքացիական հասարակության անդամների հետ: ԵԽ Բաքվի գրասենյակի միջնորդությամբ համազեկուցողները կհանդիպեն նաեւ Ադրբե ջանի խորհրդարանում չներկայացված քաղաքական կուսակցությունների անդամների հետ:
Միջազգային եւ Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով' այդ երկրում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 23-ը ճանաչվել են որպես խղճի բանտարկյալներ: