Համացանցում ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Change.org-ում սկսված առցանց ստորագրահավաքի մասին հայտարարության մեջ նշվում է հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է քննարկել երկու զե կույց, որոնք ունեն հակահայկական բովանդակություն:

 

 

Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցները:

 

 

Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD): Դրան մասնակցելու համար պետք է գնալ այս հղումով: