Թուրքիայի Անկարա և Ստամբուլ քաղաքներում պատկան մարմիններն արգելել են հայ հեղափոխական Արմենակի (Օրհան Բաքըր) մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Ֆիլմը կրում է «Արմենակ. ճակատի վրա թրի սպին» անվանումը, գրում է Ermenihaber-ը։
Արմենակը, ըստ միջոցառման կազմակերպիչների մեկնաբանության, հանդիսանում է թուրք, քուրդ, հայ, հույն և այլ ազգերի եղբայրության պատմական խորհրդանիշերից մեկը։ Եվ այս առումով միայն ծայրահեղ ու հետադիմական հայացքներ ունեցողներն են, որ կարող են անհանգստանալ նման մարդու մասին ֆիլմի ցուցադրմամբ։
Հունվարի 26-ին Ստամբուլի Հասան Յուջելի անվան մշակույթի կենտրոնում ֆիլմի ցուցադրումը և Արմենակին նվիրված միջոցառումը նախ արգելվել է Քարթալ վարչական շրջանի ոստիկանապետի, ապա նաև Անկարայի նահանգապետարանի կողմից:
Նախաձեռնող խումբը պահանջում է վերացնել ֆիլմի ցուցադրության արգելքը՝ ակնկալելով հասարակության աջակցությունը։
Ստորագրահավաքին մասնակցելու և աջակցելու համար նշված են հետևյալ հղումները և էլեկտրոնային փոստի հասցեն՝
https://www.change.org/p/justiz-der-t%C3%BCrkei-alninda-kili%C3%A7-yarasi-armenak-belgeselinin-yasaklanmasini-kiniyoruz
http://www.armenakbakirciyan.net/