Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական զեկույցների դեմ նախաձեռնած ինտերնետային ստորագրահավաքինարդեն միացել է 4624 մարդ, և այս թիվն աճում է ամեն րոպե:

 

Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը: Ստորագրահավաքն անցկացվում է Change.org կայքում: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև 2016թ. հունվարի 26-ը, երբ ԵԽԽՎ լիագումար նիստում կմեկնարկի երկու հակահայկական զեկույցների քննարկումը:

 

Զեկույցներից մեկի հեղինակը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն է: Զեկույցը կրում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»:

 

Մյուս զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին, որի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Այն կրում է «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: