Գյումրիում մեկնարկած համաքաղաքային ստորագրահավաքին միացել են ավելի քան 10 հազար գյումրեցի: Ավետիսյանների գերդաստանի սպանության կասկածյալին/ներին/ ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու եւ արդար դատավճռի պահանջով Գյումրիում կազմակերպված համաքաղաքային ստորագրահավաքին միացել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայ ել եպիսկոպոս Աջապահյանը« քաղաքացիական ակտիվիստներ« Գյումրու ավագանու անդամներ և այլն:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքացիական ակտիվի անդամ Արմեն Ներսիսյանը, ներկայացված պահանջագիրը պնդում է' կասկածյալը(ները) պետք է գտնվի(գտնվեն) ՀՀ իրավազորության ներքո և պատիժն ստանա(ն) ՀՀ արդարադատության կողմից: Ստորագրահավաք-պահանջագիրն ուղղված է ՀՀ նախագահին և ՀՀ ազգային ժողովին:

 

 

«Ստորագրահավաքի կազմակերպման համար մեր կողմից ընտրվել է անաղմուկ« բայց, միաժամանակ, ամենադժվար տարբերակը: Պատճառը մեկն է՝ խնդիրն անչափ զգայուն է, և ցանկացած ավելորդությունից խուսափելու անհրաժեշտություն կար և կա: Մեր նպատակը արդյունքը փաստելն է« այլ ոչ թե ընթացքի աղմկոտ ապահովումը և շոուների կազմակերպումը»,-նշեց Արմեն Ներսիսյանը: «Մենք հայտարարել էինք« որ արդյունքները կամփոփենք Ավետիսյանների քառասունքից հետո, և արդեն կարող ենք ասել« որ ավելի քան 10 հազար ստորագրություն հավաքվել է:

 

 

Արդյունքների վերջնական ամոփումից հետո պահանջագիրը հավանաբար պաշտոնական նամակով կուղղարկենք պետական մարմիններին« որպեսզի այստեղ նույնպես իրավական հիմք ապահովվի: Մենք այս քայլով դեռևս հանդարտությամբ փաստում ենք« որ Գյումրին շարունակում է մնալ այս հարցի պահանջատեր»-ավելացրեց Արմեն Ներսիսյանը:

 

 

Արմենուհի Մխոյան