Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին ձերբակալվածների' Շանթ Հարությունյանի և մյուսների պաշտպանության համար Կապանում փետրվարի 3-ին սկսված «Ի պաշտպանություն քաղբանտարկյալների» խորագրով ստորագրավաքին մասնակցել է 1538 քաղաքացի։

 

«Մենք արդյունքներից գոհ ենք: Անգամ երբ շատ մարդիկ տեղյակ չէին՝ ինչի կապակցությամբ է ստորագրահավաքը, մենք իրենց բացատրում էինք, իրենք աջակցում էին: Երկրորդ քայլն այն է լինելու, որ ստորագրությունների կրկնօրինակներն ու դրանց վերաբերյալ կազմած արձանագրություններն ուղարկենք պատկան մարմիններին՝ պահանջով, որ ազատ արձակեն տղաներին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ստորագրավաքի նախաձեռնող խմբի անդամ, նոյեմբերի 5-ին ձերբակալված Արմեն Հովհաննիսյանի կինը՝ Շողեր Հակոբյանը:

 

Նա նշեց, որ եթե իրենք որևէ արդյուքի չհասնեն, դիմելու են միջազգային կազմակերպությունների և պայքարելու են այնքան ժամանակ, մինչեւ իրենց ձայնը լսելի դառնա: