Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Սազար Ֆլորինա Պրեդան եռօրյա այցով Ադրբեջանում են: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Համազեկուցողները հանդիպելու են Ադրբեջանի նախագահի, մեջլիսի խոսնակի, արդարադատության նախարարի, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների, գլխավոր դատախազի, Գերագույն դատարանի նախագահի, պետական անվտանգության ծառայության ղեկավարի, մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Բացի այդ, Շենակը և Պրեդան կհանդիպեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նախկին բանտարկյալների և ներկայում ճաղերի հետևում գտնվող մարդկանց հետ: