Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի և Ադրբեջանի համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ: Այս մասին հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Հայաստանի համազեկուցողներ Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա), ինչպես նաև Ադրբեջանի համազեկուցողներ Ստեֆան Շենակը (Ավստրիա) և Սեզար Պրեդան (Ռումինիա) կոչ են արել կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նրանք ընդգծել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և հիշեցրել են Հայաստանին ու Ադրբեջանին իրենց պարտավորվածությունները՝ կարգավորելու տարաձայնությունները խաղաղ կերպով: