Yerevannews.am. Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ մարդկանց մարդկանց ողբերգական մահվան դեպքերը խոսում են այն մասին, որ հակամարտության ռազմական լուծումը անթույլատրելի է : Այս մասին Վաշինգթոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրալը:

«Հակամարտության միայն երակարատև և խաղաղ լուծումը կարող է բերել կայունություն և բարգավաճում և խաղաղություն տարածաշրջանում»,- նշել է Վենտրալը:

Նրա խոսքերով ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է և նախկինի պես հակված է աշխատելու հակամարտության երկու կողմերի հետ խաղաղության ձեռք բերման համար: Այս մասին նշում է Trend-ը: