«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ առավոտյան լուր ստացանք, որ Ղարաբաղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը։ Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը հաստատեց լուրը՝ «Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել, որ հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ, 1952թ. ծնված Վ. Գ.-ին, ով իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել»:

 

Մենք տեղեկացանք, որ կառավարության մի խումբ անդամներ՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ուղղաթիռով մեկնել են Արցախ՝ Գրիգորյանի հոր հոգեհանգստին մասնակցելու։