Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մահացել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը: 

ԼՈւՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանի հայրը ապրում էր Արցախի Ճարտար գյուղում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: 

 

Տեղեկացանք, որ Գրիգորյանն այսօր աշխատանքի չի գնացել: Նա մեկնել է Արցախ` հոր հուղարկավորությանը ներկա գտնելու:

Հիշեցնենք՝ ըստ տեղեկությունների՝ հոկտեմբերի 2-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում վերջինս տնից դուրս է եկել, իսկ արդեն 22:00-ի սահմաններում տան անդամները գտել են նրա դին՝ բակի ծառից կախված: