Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը վերադարձրել է Ռոբերտի Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։ Պարզվում է՝ հայցադիմումում եղել են բացթողումներ։
«Գտնում եմ, որ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման` որ հայցադիմումը պետք է վերադարձնել` հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար»,- նշված է դատարանի որոշման մեջ:
Այս տարվա մայիսի 26-ին դատավորին հանձնված հայցադիմումը պարունակում է թերի տեղեկություններ ինչպես Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի անձնագրային տվյալների, այնպես էլ Արթուր Վանեցյանի բնակության և հաշվառման վայրերի մասին։ Ավելին՝ հստակ ներկայացված չէ պահանջը։
Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը 2018-ի սեպտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Ա.Դավթյանին: Հայցադիմումը ներկայացվել է նրա ներկայացուցիչ Անի Ալավերդյանի անունից։
Սեպտեմբերի 11-ին, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ուեցվածքին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ փաստերով են խոսելու:Նահավելել է նաև, որ խոսքն այն մասին է, թե ինչպես է Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքի դիմաց։ «Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց այնպես, ունենք ցուցմունք, ունենք հիմնավորում, ունենք սխեմա, ինչպես է Քոչարյանի ընտանիքը սեփականատեր դառնում», - ասել է նա։
Քոչարյանն ի պատասխան հայտարարել էր, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15-ին, երբ 6-7 տարի էր՝ պաշտոն չուներ: