Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 13։00-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց «ՔՊ»-ն մեծածավալ հավաք է պատրաստվում անցկացնել ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության։
Նշենք, որ այսօր դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի որոշումը։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին և ներկա նախագահները՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ներկայացել էին դատարան երաշխավորություն ներկայացնելու Քոչարյանի գործով։