Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com–ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը վարույթ է ընդունել դատավոր Աիդա Դավթյանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին սեպտեմբերի 20-ին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով։
Ի դեպ, օրերս Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադառնալով հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի կողմից 6 միլիոն կաշառքով է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը, նշել է, որ այսուհետ խոսելու է միայն փաստերով, ոչ թե էմոցիոնալ։ Խոսքը ԱԱԾ և ՀՔԾ պետերի սկանդալային գաղտնալսման հրապարակումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին է վերաբերում։
Ավելի վաղ Քոչարյանն ի պատասխան հայտարարել էր, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15-ին, երբ 6-7 տարի էր՝ պաշտոն չուներ: