Ազովի ծովի մի հատվածը Դոնեցկի շրջանի Յալտա քաղաքի և Բերդյանսկի շրջանում փակ է լինելու: Այն փակվելու է զորավարժությունների ընթացքում հոկտեմբերի 9-12-ը:Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են լայնածավալ զորավարժություններ անցկացնել Ազովի ծովում: Դրանից հետո հայտարարել են Ազովի ծովում ռազմական ներկայության ամրապնդման և այնտեղ ռազմածովային բազա ստեղծելու մասին: