Ուկրաինան որոշել է հրաժարվել Եվրատեսիլ-2015 երգի մրցույթին մասնակցելուց, սակայն արդեն 2016 թվականին պլանավորում է վերականգնել իր մասնակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հաղորդել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը (ՈւԱՀ), որն ամեն տարի Ուկրաինայում անցկացնում Էր այդ մրցույթի մասնակցի ընտրությունը, եզրափակիչն ու հեռարձակումը:
«Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը, Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) հետ երկկողմ պայմանավորվածությամբ, որոշում Է ընդունել հրաժարվել Եվրատեսիլ-2015 երգի մրցույթին մասնակցելուց»,-ասված Է հաղորդագրության մեջ: Հեռուստաընկերությունը պարզաբանում Է, որ այդ որոշումն ընդունվել Է երկրում ստեղծված բարդ իրադրության կապակցությամբ, միջոցները տնտեսելու եւ հանրային հեռարձակման անցնելու անհրաժեշտությամբ:
Եվրատեսիլ-2015-ն անցկացվելու Է Վիեննայում: Ուկրաինացի կատարողներն ամեն տարի մասնակցում են մրցույթին: 2004 թվականին Թուրքիայում կայացած Եվրատեսիլում հաղթել Էր ուկրաինացի երգչուհի Ռուսլանան, ինչի շնորհիվ արդեն հաջորդ տարի երգի մրցույթն ընդունել Էր Կիեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: