«Որպես կին ու մայր, ես ինքս հասկանում եմ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում արված կոչը՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից: Այդ նախաձեռնության գլխավոր նպատակն է իբրեւ երիտասարդ զինվորների, անմեղ տղաների մահը կանխելը»,- այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաեւան՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում սպասվող ռուս կանանց այցին Արցախ, հայտնում է Interfax գործակալության ադրբեջաներեն ծառայությունը:
Աբդուլաեւան նշել է, որ Աննա Հակոբյանն իր նպատակների ճանապարհը ճիշտ չի ընտրել, քանի որ անհրաժեշտ է առաջին հերթին հայ կանանց կոչ անել դադարել իրենց որդիներին ուղարկել օկուպացված տարածքներ:
Նաեւ հավելել է, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը խորհրդակցություններ կիրականացնի Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ՝ այդ այցը կանխելու հետ կապված: