Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանը միացել է ևս երկու պատգամավոր: Հայտարարության տակ ստորագրել են նաև Ֆելիքս Ցոլակյանի թափուր մանդատը ստացած Մարտուն Գրիգորյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:
Այսպիսով' հայտարարությանը միացած պատգամավորների թիվը հասավ 18-ի: Ավելի վաղ հայտարարության տակ ստորագրել էին հետևյալ պատգամավորները.
Աշոտ Արսենյան
Ալիկ Սարգսյան
Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գեւորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան
Ավետ Սարգսյան
Ռաֆիկ Գրիգորյան:
Հայտարարությունն ունի հետևյալ բովանդակությունը.
հայտարարության մեջ ասված է.
«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:
Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: