«Մայքլ» փոթորիկը, որը հարվածել է ԱՄՆ-ի Ֆլորիդա և Ջորջիա նահանգներին, լուրջ վնասներ է պատճառել «Թինդալ» օդանավակայանին, որտեղից չեն հասցրել դուրս բերել մի քանի տասնյակ ինքնաթիռներ:
The New York Times-ի տվյալներով՝ բազայում են մնացել է F-22 և QF-16 ինքնաթիռներ, որոնք միլիարդավոր դոլարներ արժեն: Դատելով հրապարակված տեսանյութերից՝ փոթորիկն ավերել է անգարները:
Նախնական տվյալներով՝ «Մայքլ» փոթորկի պատճառով ԱՄՆ-ում առնվազն 17 մարդ է զոհվել: