Աջարիայի ափամերձ տարածքում 5-բալանոց ուժգնությամբ փոթորիկ է տեղի ունեցել: Հատկապես մեծ վնաս է հասցվել Քոբուլեթիի ափամերձ տարածքներին, ավերվել է 15 բացօթյա սրճարան: Աղետի պատճառով քաղաքում խնդիրներ են առաջացել ջրամատակարարման հարցում:
Քոբուլեթիի վարչական շրջանի ղեկավարի խոսքերով' փոթորկից և անձրևից հետո անհրաժեշտ է 609.000 լարի գումար ափամերձ տարածքների վերականգնման համար: Նա նշել է, որ Քոբուլեթիում վերականգնողական աշխատանքները կվերսկսվեն անմիջապես եղանակային պայմանների կարգավորումից հետո: