«Ժամանակ» թերթը գրում է.
ՊԵԿ-ում խայտառակ կադրային նշանակումները շարունակվում են։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ին ակտիվ դերակատարություն ունեցած եւ դրանից հետո գեներալի կոչում ստացած ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության վարչության պետ, ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին՝ Արմեն Նանյանը, օրերս նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի օպերատիվ տեսչական բաժնի պետ։ Արմեն Նանյանի հորաքույրն էլ՝ Ռոբերտ Քոչարյանի հենասյուներից, կոռուպցիայի սիմվոլ համարվող Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանն է։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հավանաբար որոշել է խփել բոլոր ռեկորդները՝ հեղափոխությունից հետո նոր Հայաստանում համակարգ վերադարձնելով նախկին կոռուպցիոներներին, սկանդալներով ու արյունոտ իրադարձություններով անցածներին եւ նրանց բարեկամներին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: