Արմավիրի մարզի մի շարք համայնքներում երեկ տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այստեղ ընտրություններն առանձնանում էին նրանով, որ ընդհանուր 4 լարված քաղաքներից երկուսն Արմավիրում է՝ Արմավիր, Էջմիածին:
Արմավիրի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովներից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:
Այսպիսով՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը 6693 ձայնով. ընտրություններին մասնակցել է 9937 քաղաքացի: Խուդաթյանը մինչ այդ Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում ընտրվել է «Իմ Քայլը» դաշինքի թեկնածու Դիանա Գասպարյանը՝ 8076 ձայնով. ընտրություններին մասնակցել է 15826 քաղաքացի: Գասպարյանը ևս մինչ այդ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Արմավիրի մարզի ևս 12 համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Հատկանշական է այն, որ համայնքներից մեկում հաղթանակ է տարել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամը:
Գեղակերտ՝ Հակոբյան Ցոլակ, անկուսակցական, 1262 ընտրողից՝ 502 ձայն:
Հայթաղ՝ Մուրադյան Մերուժան, անկուսակցական, 1332 ընտրողից՝ 567 ձայն:
Լեռնամերձ՝ Միրզոյան Վարդան, անկուսակցական, 149 ընտրողից՝ 138ձայն:
Շահումյանի թռչնաֆաբրիկա՝ Յայլոյան Լյուդվիգ, անկուսակցական, 400 ընտրողից՝ 227 ձայն:
Ծաղկունք՝ Կարապետյան Դավիթ, ՀՀԿ, ընտտրության գնացած 441 ընտրողից՝ 409 ձայն:
Դաշտ՝ Պետրոսյան Հրանդ, անկուսակցական, 460 ընտրողից՝ 184 ձայն:
Գետաշեն՝ Հովհաննիսյան Գագիկ, անկուսակցական, 878 ընտրողից՝ 590 ձայն:
Բերքաշատ՝ Չվչյան Հարություն, անկուսակցական, 295 ընտրողից՝ 184 ձայն:
Արևադաշտ՝ Օհանյան Հովսեփ, անկուսակցական, միակ թեկնածուն, 137 ընտրողից՝ 122 ձայն:
Դալարիկ՝ Պողոսյան Ալիկ, անկուսակցական, 1638 ընտրողից՝ 634 ձայն:
Խանջյան՝ Արոյան Արտակ, անկուսակցական, 1076 ընտրողից՝ 404 ձայն:
Ջրաշեն՝ Վարդանյան Լևոն, անկուսակցական, 437 ընտրողից՝ 193 ձայն: