«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է Խաչատուր Սուքիասյանի որդու եւ Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը:
Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, եւ այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին:
Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել եւ դեմ չէին այդ մտերմությունը նաեւ բարեկամական կապով ամրապնդելուն:
Նշանադրությունը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, լուսանկարներ արարողությունից առայժմ համացանցում չեն հայտնվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: