Փետրվարի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Շիրակ հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 SQ 154 համարանիշի, Lexus մակնիշի 88 NO 888 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե ճաղավանդակներին, այնուհետև խաչմերուկը կարգավորող լուսակիրին և կողաշրջվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները shamshyan.com-ի հետ զրույցում ասում էին, որ նշված վթարը այս տավա ամենաթանկ վթարն է, վնասը կազմում է 150 հազար դոլարից ավելի:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի տղայինն է, սակայն, Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան Խ. Սուքիասյանի եղբորն է պատկանում և 4 վիրավորների մեջ է եղբոր որդին։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Lexus-ը եղել է կայանված:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է սև մակնիշի BMW X5-ը, որը բախվել է Խ. Սուքիասյանի եղբորը պատկանող ավտոմեքեմային, ինչն էլ դարձել է խոշոր վթարի պատճառ։