Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Նիստին այդպես էլ չներկայացան տուժողն ու նրա ներկայացուցիչը:

Սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Դատական նիստը հետաձգվեց:

 

Նիստի ավարտին դատարանը որոշեց բերման ենթարկել տուժող Դավիթ Սիմոնյանին, քանի որ նրա բացակայությունը այսօրվա նիստին՝ չուներ հարգելի պատճառ: