Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատաքննությունը ավարտվել է: Դատախազ Աբգար Առաքելյանը խնդրել է դատավոր Աննա Դանիբեկյանից ժամանակ տրամադրել մեղադրական ճառը պատրաստելու համար: Դատարանը բավարարել է մեղադրող կողմի խնդրանքը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 25-ին, ժամը 16:00-ին:
Ավելի վաղ, Հայկ Սարգսյանը օգտվել էր իր դատավարական իրավունքից և հրաժարվել ցուցմունք տալուց: Դատարանը հրապարակել էր Հայկ Սարգսյանի նախաքննական ցուցմունքը:
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանությանփորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք էառաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով: 2018 թվականին սեպտեմբերի 10-ին դատարանը բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանիմիջնորդությունը և որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել կալանքից:Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: