«Ժամանակ» թերթը գրում է.
Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է Մարտուն Գրիգորյանը, նա նոր իշխանությունների հետ փորձում է լեզու գտնել եւ համոզել, որ ինքը լավագույն թեկնածուն է, եւ որ ՀՀԿ-ի ժամանակ ամենաշատն ինքն է տուժել:
Մեր աղբյուրները պնդում են, որ Բալասանյանի հարցն արդեն լուծված կարելի է համարել, եւ որ նրա թիմի մի քանի անդամներ արդեն գտնվում են ուժայինների ուշադրության կենտրոնում ոչ օրինական ճանապարհով քաղաքական հակառակորդների, լրագրողների դեմ «կոմպրոմատներ» հավաքելու գործով:
Չհաստատված տեղեկություններով՝ Բալասանյանները ցանկանում են վաճառել նույնիսկ գարեջրի գործարանը, իսկ հավանական գնորդների ցանկում նշվում է «Կիլիկիայի» սեփականատեր Հակոբ Հակոբյանը»:
ռավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: