Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը:
«Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ էր 1-ը, ձեռնպահ՝ 11-ը:
Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը, բայց, ամեն դեպքում, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել էր ԴԵՄ քվեարկել և, փաստորեն, եղել է այն միակ պատգամավորը, ով քվեարկել է այնպես, ինչպես ինքն է ուզել: