Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Միքայել Թումասյանը նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝

 

1.Միքայել Թումասյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։

2.Ընդունել ի գիտություն, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Բաղդասարյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. հոկտեմբերի 27-ից»,- ասված է որոշման մեջ: