Հոկտեմբերի 26-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ Իսակովի պողոտայի թիվ 13 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգավանդ գյուղի Իսակովի պողոտայի թիվ 13 հասցեում գտնվող «Խաչատուր Գևորգյան» ԱՁ-ի տարածքում (կահույքի արտադրամաս՝ մոտ 80 քմ):
Պարզվել է, որ արտադրամասի (սեփականատերը՝ Լ. Ա.) պատերը և փայտյա առաստաղը անձրևաջրերից ամբողջությամբ խոնավացել են, առկա են պատերից պոկված ծեփեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:42-ին:
Այրվել են կահույքի փայտյա կիսապատրաստ դետալներ, թիթեղյա տարաներում՝ լաք և լուծիչ: