Ձեռքին նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդը կալանավորվել է։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
Նա նշեց, որ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27–ին տղամարդը փորձել էր մուտք գործել Կառավարություն՝ ինքնապայթեցման նպատակով։