Երեկ երեկոյան ցուցարարների կողմից արգելափակված Բաղրամյան պողոտայում միջին տարիքի մի տղամարդ ինքնահրկիզման փորձ կատարեց: Քաղաքացիների ուժերով կրակը արագ մարվեց, սակայն տղամարդը ակնհայտ խորը այրվածքներ էր ստացել:

 

Aysor.am-ին հաջողվել է պարզել, որ ինքնահրկիզման փորձ կատարողը 1958 թ-ին ծնված Քաջիկ Գրիգորյանն է: Ժամանակին ապրել է Երևանի Սվերդլով (այժմ Բուզանդ) փողոցում: Բնակիչների շրջանում առավել հայտնի է «Ջեբկիր Քջո» մականվանբ:

 

Տեղի բնակիչների խոսքով, երբ Սվերդլով փողոցի տները սկսեցին քանդել, իսկ ավելի ուշ՝ փոխհատուցել տարածքի համար Քաջիկ Գրիգորյանի մեծ ընտանիքից՝ նա այնտեղ ապրում էր քույրերի, եղբայրների և նրանց ընտանիքների հետ միասին, փոխհատուցում ստացավ միայն եղբոր աղջիկը, որը խաբեությամբ յուրացրել է այն:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում