Երեւանում ապրիլի 2-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին դուրս է եկել շոկային վիճակից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, 43-ամյա Արտեմ Մարտիրոսյանի վիճակը միջին ծանրության է:
Նա բնակվում էր Հրաչյա Քոչարի փողոցում: Ինքնահրկիզման փորձի հետեւանքով ստացել է 3-4-րդ աստիճանի այրվածք: Գլխի, ձեռքերի, շնչուղիների հատվածում այրվածքները 30 տոկոս են կազմում: